Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ինչո՞ւ թեկնածու չեն Արգամ Աբրահամյանի համադասարանցիները

Ինչո՞ւ թեկնածու չեն Արգամ Աբրահամյանի համադասարանցիները
21.05.2015 | 11:28

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր որդու թեկնածության առաջադրման հարցին: Նա նշեց, որ որդին սովորել է Արտաշատի դպրոցում, առաջադրման առաջարկն ստացել է իր դպրոցական ընկերներից:
«Ինքն ինձ ուղղակի ասեց, որ՝ նման առաջարկ եմ ստացել, ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ, նաև որպես վարչապետ: Ասել եմ, որ ծանր ու պատասխանատու աշխատանք է, եթե հաջողվի ընտրվեք, արտաշատցիները ձեզ ձայն տան, ծանր աշխատանք է, նաև պատվաբեր: Ասել եմ՝ ինքդ որոշի, եթե դու կարող ես այդ բեռը վերցնել, գնա առաջադրվի և ընտրվի: Ես չեմ միջամտելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ